Շարմազանով. Ովքեր դեմ են կոռումպացված պաշտոնյաներին, թող ձայն տան ՀՀԿ-ին![]() 13 նոյեմբերի 2018 - 18:45 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ նրանք «ովքեր դեմ են կոռումպացված պաշտոնյաներին, պետք է ձայն տան ՀՀԿ-ին» դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին: Ավելի վաղ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն ասել էր, որ եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակներում, ապա պետք է քվեախցում իր ձայնը տա ՀՀԿ-ին: Դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Ընթեցեք նաև՝ «Աշոտյան. Եթե ես ու Նիկոլի սելֆիի ձողիկը առաջադրվենք նույն տարածքում, այն կհաղթի»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |