Վիգեն Սարգսյան. Ընտրություններն անցյալի մասին չեն՝ դրանք պետք է միտված լինեն ապագային14 նոյեմբերի 2018 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին, դրանք պետք է միտված լինեն ապագային: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում։ «Ընտրությունները պետք է նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ: Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը, օրվա իշխանություններին թողած, կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի: Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում: Վիգեն Սարգսյանը գլխավորում է ՀՀԿ ցուցակը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում: Նոյեմբերի 11-ին, ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո, ՀՀ ՊՆ նախկին նախարար, ՀՀԿ նախագահի նորընտիր առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |