Թանդիլյանը հրաժարվում է նախարարի պաշտոնակատար լինելուց՝ արտահերթին մասնակցելու համար![]() 14 նոյեմբերի 2018 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը վայր է դնում նախարարի պաշտոնակատարի լիազորությունները: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Վայր եմ դնում նախարարի պաշտոնակատարի իմ լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով: Առաջիկա ընտրությունները բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի համար․ դրանց միջոցով վերջնականապես կձևավորվի ժողովրդի իրական ձայնն արտացոլող խորհրդարան», - գրել է Մանե Թանդիլյանը։ Մանե Թանդիլյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարն է, առաջինը ԵԼՔ խմբակցության պատգամավոր, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |