ԱԺ արտահերթին 11 քաղաքական ուժ կմասնակցի![]() 15 նոյեմբերի 2018 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ, հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ընտրություններին կմասնակցի 2 դաշինք՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշիքները, 9 կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ազգային առաջընթացը», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդը», «Սասնա ծռերը», «Օրինաց երկիրը», «Հայ հեղափոխական դաշնակցությունը», «Լուսավոր Հայաստանը», «Հայաստանի հանրապետական կուսակցությունը», «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, քաղաքական ուժերի գրանցումը ԿԸՀ-ում կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը: Թեկնածուները, կուսակցությունները և դաշինքներն ու դրանց անդամները ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 29-ը ժամը18:00-ն: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի 12 օր. կավարտվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 24:00-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |