Վաչագան Ղազարյանը կալանավորվել է

Վաչագան Ղազարյանը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կալանավորվել է։ Lurer․com-ի փոխանցմամբ, հայտնել է Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

Նա այլ մանրամասներ չի ներկայացնել:

Ընթացիկ տարվա ամռանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, ով մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, կալանավորվել է դատարանի որոշմամբ։ Նա ավելի ուշ ազատ էր արձակվել 1 մլրդ դրամ գրավով:

Վաչագան Ղազարյանը և իր կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, 2018 թվականի մայիսի 29-ի դրությամբ՝ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը, միասին հայտարարագրել են ընդամենը մոտ $160.000: Այնինչ նրանց մոտ հայտնաբերվել էր $10 մլն-ի գույք ու դրամական միջոցներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---