Քոչարյանն անձեռնմխելի չէ. Վճռաբեկը գործը հետ ուղարկեց Վերաքննիչ՝ խափանման միջոցն քննելու

Քոչարյանն անձեռնմխելի չէ. Վճռաբեկը գործը հետ ուղարկեց Վերաքննիչ՝ խափանման միջոցն քննելու

PanARMENIAN.Net - Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությունը. միևնույն ժամանակ մերժել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:

Օրինական ուժ է ստացել առաջին ատյանի դատարանի որոշումը, գործն ուղարկվել է Վերքննիչ դատարան՝ Քոչարյանի խափանման միջոցը նորից քննելու համար:

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ մտադիր են դիմել Եվրոպական դատարան:

Ավելի վաղ՝ հուլիսի 26-ին, Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության վկայի կարգավիճակում։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը:

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ էր արձակվել կալանքից:

ՀՀ գլխավոր դատախազությունն այժմ վիճարկում է Վերաքննիչ դատարանի որոշումը. Քոչարյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդություն են ներկայացրել Վճռաբեկ՝ նրա նկատմամբ խափան միջոց չկիրառելու պահանջով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---