Նախագիծ. Շահութահարկն ու եկամտահարկը կնվազեն16 նոյեմբերի 2018 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով իջեցվում է եկամտահարկի և շահութահարկի շեմը: Եկամտահարկը կհամահարթեցվի Ներկայումս գործում են եկամտային հարկի եռաստիճան՝ 23%, 28% և 36% դրույքաչափեր: Հիմնավորման մեջ նշվում է, որ եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որը կազմում է մոտ 25.1-25.2%, բավական բարձր է, և չի նպաստում ինչպես տնտեսական աճին, այնպես էլ աղքատության կրճատմանը, ավելին, եկամտային հարկի գծով բարձր հարկային բեռը հանգեցնում է եկամուտների իրական մեծությունների թերհայտարարագրմանը։ Անցում է կատարվում եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2019 թվականի հուլիսի 1-ից սահմանելով 23%, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար կնվազի մինչև 20% տոկոս: Միաժամանակ, առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը: Շահութահարկը 20%-ից կնվազի 18%-ի 2020 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով կնվազեցվի շահութահարկի դրույքաչափը՝ սահմանելով 18 տոկոս: Նշվում է, որ շահութահարկի գծով հարկային բեռը մեր երկրում համեմատաբար բարձր է, ինչը խոչընդոտում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը։ Շահութահարկի դրույքաչափի նվազեցման անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական արդյունքների (շահույթների) հարկման ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով: Ընթեցեք նաև՝ «Հայաստանում կարող են թանկանալ ծխախոտն, ալկոհոլն ու գազավորված ըմպելիքները»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |