Թանդիլյան. Ֆիզանձանց եկամուտը հայտարարագրելը ՀՀ-ում կարևոր է19 նոյեմբերի 2018 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը Հայաստանում կարևոր է և կարող է դառնալ բավական արդյունավետ գործիք: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը՝ հավելելով, սակայն, որ այս պահին այդ համակարգի առանձին տարրերից խոսելը կամ դրա մասով առաջարկ ներկայացնելը առնվազն ժամանակավրեպ է: «Եկամուտների հայտարարագրմանը զուգահեռ կարևոր է նաև ծախսերի հայտարարագրումը, այսինքն՝ քաղաքացին պետք է հարկեր վճարի փաստացի տնօրինվող եկամուտից, որը նաև կմոտիվացնի հայտարարագրվող ծախսեր կատարել: Ընդ որում, մենք պետք է անենք առավելագույնը այնպիսի տնտեսություն ունենալու համար, որ ՀՀ քաղաքացիների եկամուտները ձևավորվեն Հայաստանում՝ արժանապատիվ աշխատանքի միջոցով, որից հետո համոզված եմ հայտարարագրման և հարկեր վճարելու մոտիվիցա կլինի բավական բարձր»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ ՊԵԿ-ի կողմից այդ համակարգի շրջանակներում ներկայացվող առաջարկը տրանսֆերտների հարկման վերաբերյալ, թերևս կարելի է քննարկել հեռավոր ապագայում: «Առաջին փուլում հայտարարագրման ենթակա կարող են լինել ՀՀ տարածքում ձևավորվող եկամուտները: Նկատենք, որ հայտարարագրելը ամենևին նույնական չէ հարկելու հետ։ Ի դեպ, հայտարարագրվող եկամուտների հարկումը պետք է սկսել պետական պաշտոնյաններից և նրանց հայտարարագրված եկամուտներից, գյուղացիները և խոպանչիները կսպասեն»,-ասվում է Թանդիլյանի գրառման մեջ: Ավելի ուշ ՊԵԿ-ն իր հերթին հայտարարել է, որ ֆիզիակական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարել տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Ավելի վաղ, «Ռադիոլուրի» փոխանցմամբ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն 2020 թվականից կարող է տրանսֆերտների հարկման մեխանիզմ ներդնել, ինչը ենթադրում է, որ դրսից եկամուտ ստացող քաղաքացին պարտավորվում է այն հայտարարագրել ու 23% եկամտային հարկ վճարել պետությանը: Ավելի ուշ ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց (այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնածների) եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ կամ հայեցակարգ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |