Հրանտ Մարգարյան. Ասում են` միայն մենք ենք ընդդիմություն, սովոր են ամեն ինչ մոնոպոլիայի վերածել21 նոյեմբերի 2018 - 18:23 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարել է, որ ժողովուրդն է իր քվեով որոշելու` ով է ընդդիմություն, ով` իշխանություն: Ըստ նրա` ում ժողովուրդը շատ ձայն է տալիս, դառնում է իշխանություն, մնացածը, որ մաս չեն կազմում կառավարությանը, լինում են ընդդիմություն: «Այդ բաժանումն այնքան պարզ է: Սսում են` չէ, միայն մենք ենք ընդդիմությունը, սովոր են ինչ-որ բան մոնոպոլիայի վերածել: Բայց ինչ-որ առումով ճիշտ են ասում` մենք նրանց նման ընդդիմություն չենք լինի, մենք մեր նման ընդդիմություն կլինենք»,- ասել է Մարգարյանը: Նա նշել է, որ Փաշինյանը կունենա քվեների մեծամասնությունը և կառավարություն կձևավորի: «Մենք, ուզենք, թե չուզենք, ընդդիմություն ենք լինելու: Բայց մի բան էլ պարզ է` ամեն կուսակցությունն իր նման, իր ձևով, իր արժեհամակարգով, իր քաղաքական ուղեգծով, պետականության նկատմամբ ունեցած իր պատկերացումով, ազգի պայքարի մասին ունեցած իր պատկերացումով և հեռանկարով է ընդդիմություն լինելու: Մենք մեզ նման` Դաշնակցության նման ընդդիմություն ենք լինելու, նրանք էլ` Հանրապետականի նման: Բայց ասել, որ միայն մենք ենք, ծիծաղելի է»,- շեշտել է Մարգարյանը: Ավելի վաղ Աժ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ պատասխանել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն սխալվում է՝ ասելով, որ միակ ընդդիմությունն են: Նա նշել էր, որ ՀՅԴ-ն 6 ամսում 2-3 անգամ մտափոխվել է իր քաղաքական ճամբարի ընտրության հարցում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |