Արբանյակի միջոցով ստվերային այգիներ կբացահայտվեն22 նոյեմբերի 2018 - 13:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ստվերային այգիների դեմ պայքարելու համար արբանյակային պատկերների մեթոդն է գործի դրվելու: «Արբանյակային պատկերների միջոցով ստանում ենք խոնավ հողերի պատկերը և դա համադրում ենք ջրօգտագործման ընկերությունների կողմից պայմանագրերի հետ: Եվ տեսնում ենք, թե որտեղ ունենք ստվերային այգիներ, այսինքն՝ որտեղ է, որ հողը ջրվում է, խոնավ է, բայց այդ տարածքներում չունենք պայմանագրեր: Այս գործընթացն արդեն սկսել ենք, հենց այսօր կսկսենք աշխատանքային խմբի կազմավորման աշխատանքները»,- ասել է Ավինյանը: Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել է, որ սկսել են ներդնել ռեգիստրացիոն համակարգ, որը հստակ պատկերացում կտա՝ գյուղատնտեսական հողերի մասին: «Կան այգիներ, որոնց մասին մենք չգիտենք, և հետո հարց է առաջանում՝ թե այցուց ստացվող մթերքի արտահանումն ու ներքին սպառումն ինչպես կազմակերպենք: Մենք հստակ ռեգիստրացիոն համակարգեր ենք ներդնելու, որը մեզ հնարավորություն կտա հասկանալ, ընդհանրապես ինչո՞ւ չի օգտագործվում այս կամ այն հողը: »,- ասել է նա: Ըստ Գրիգորյանի՝ քաղաքականության մեջ հստակ ներառվել է ջրախնայողության համակարգի ներդրումը: Ամեն տարի ավելի ու ավելի շատ գումար է տրամադրվելու այդ ուղղությամբ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա |