Yandex.Taxi-ն միանգամից 3 մեքենայի կանչ կգրանցի. Դեռևս միայն ՌԴ-ում![]() 22 նոյեմբերի 2018 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Yandex Taxi հավելվածն այժմ նոր գործառույթ ունի, որը թույլ է տալիս միանգամից 3 ավտոմեքենա կանչել: Այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ: Նոր ծառայությունը դեռևս միայն Ռուսաստանում է գործում: Ծառայությունը հարմար է հատկապես մեծ խմբերի համար, որոնք չեն տեղավորվում մեկ մեքենայի մեջ: 2 կամ միանգամից 3 տաքսի կարելի է պատվիրել նույն կամ տարբեր հասցեներով: Ուստի մի քանի մեքենայով հնարավոր կլինի ոչ միայն մեկնել, այլ նաև ժամանել: «Միաժամանակ մի քանի ուղևորության հետևելը մեկին հետևելուց բարդ չէ: Հավելվածում երևում է, թե երբ սկսվեց և ավարտվեց ուղևորություններից յուրաքանչյուրը»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Միանգամից մի քանի մեքենա կանչելու համար օգտատերը պետք է մուտք գործի հավելված և կանչի առաջին տաքսին, որից հետո հավելվածում կհայտնվի «ևս մեկ տաքսի» գործառույթը: Վճարել կարելի է ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային քարտով: Ընկերությունը նոր ծառայությունը փուլերով կգործարկի: Այն աստիճանաբար մատչելի է դառնում ՌԴ օգտատերերին iOS-ի համար հավելվածի նոր տարբերակում: Android-ի համար թարմացումն ու գործարկումը մյուս երկրներում, այդ թվում Հայաստանում, ընկերության առաջիկա ծրագրում է: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |