ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիեւի գլխավորած պատվիրակությունը ժամանում է Երեւան

PanARMENIAN.Net - Այսօր Երեւան է ժամանելու ՌԴ ՆԳ նախարար, բանակի գեներալ Ռաշիդ Նուրգալիեւի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին ասվում է Հայաստանի Ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ: Ռուսական պատվիրակությունը ժամանում է հունիսի 20-ին Երեւանում կայանալիք ՀՀ ոստիկանության եւ ՌԴ ՆԳՆ միացյալ կոլեգիայի նիստի աշխատանքներին մասնակցելու համար:
 Ուշագրավ
---