Փաշինյանին փոխարինում է Միրզոյանը![]() 26 նոյեմբերի 2018 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձակուրդի ընթացքում փոխարինում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Վարչապետի պաշտոնակատարը ստորագրել է համապատասխան որոշումը: Վարչապետի պաշտոնակատարն արձակուրդ է վերցրել նոյեմբերի 26-ին մեկնարկած քարոզարշավին մասնակցելու նպատակով: «Վարչապետի որոշմամբ փոխարինելու եմ նրան իր արձակուրդի ընթացքում։ Ներկայացնելու եմ Հայաստանը ԵՏՄ միջկառավարական խորհրդում»,-գրել է Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում: ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Մինսկում: Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |