Աշոտյանն ասել է, թե ինչու ՀՀ քաղաքացին պետք է մտահոգվի

Աշոտյանն ասել է, թե ինչու ՀՀ քաղաքացին պետք է մտահոգվի

PanARMENIAN.Net - «Հայաստանի հանրապետական կուսակցության» փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը: Անդրադառնալով ՀՀԿ-ի՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին» կարգախոսին, ասել է, թե ինչու պետք է ՀՀ քաղաքացին մտահոգ լինի և իր ձայնը տա նախկին իշխող ուժին:

«ՀՀ քաղաքացին մտահոգ պետք է լինի երկրի անվտանգությամբ, Արցախի ապագայով, բանակի մարտունակությամբ, սահմանների ամրությամբ, նոր թանկացումներով, սոցիալական խնդիրներով, աշխատանքը կորցնելու վտանգով, ավանդական արժեքների այլասերմամբ: Մենք կարծում ենք՝ անորոշ ապագան այսօր յուրաքանչյուր բնակարանում բաբախող բաց նեռվ է», - ասել է Աշոտյանը:

Ըստ նրա՝ մարդիկ զգացմունքային արտացոլանքներից զատ քաղաքականության մեջ կորսան նաև գաղափար, «փորձառու թիմ, որն ունակ է եղել վերանայել իր անցյալը և ունակ է աշխատել ապագայում»:

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---