Փաշինյանը՝ «Սասնա ծռերին». Հանկարծ չշշկռվեք, սա Սերժ Սարգսյանի թուլամորթ իշխանությունը չէ

Փաշինյանը՝ «Սասնա ծռերին». Հանկարծ չշշկռվեք, սա Սերժ Սարգսյանի թուլամորթ իշխանությունը չէ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն Արթիկում դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում, անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության այն հայտարարությանը, թե գալիք խորհրդարանը երկու տարվա կյանք է ունենալու, ասել է, որ այս իշխանությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ:

«Դուք իրո՞ք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։

Ավելի վաղ «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջնորդ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ առաջիկա երկու տարին պատկերացնում են որպես անցումային փուլի ժամանակահատված, հետևաբար նաև առաջիկա խորհրդարանը պատկերացնում են որպես անցումային խորհրդարան։

«Մենք հենց այդպիսի ծրագիր ենք ներկայացրել, և մեր կարծիքով՝ Ազգային ժողովը երկու տարի հետո այլևս պետք է ամփոփած լինի իր անցումային փուլի անելիքը և նորից պետք է արտահերթ ընտրությունների գնանք։ Նախատեսում ենք, որ այդ ընթացքում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն և հենց դրա հիմքով պետք է լինեն նոր, արտահերթ ընտրություններ», - նշել էր Ավետիսյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---