Միքայելյան. Հեղափոխությունը մի քայլ հեռացրել է պատերազմը մեր սահմաններից

Միքայելյան. Հեղափոխությունը մի քայլ հեռացրել է պատերազմը մեր սահմաններից

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, Գյումրիում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադառնալով իր հայտարարությանը, թե «Թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր էր Արցախյան ազատամարտից», ասել է, որ «որոշ մարդիկ ուրիշ ձև են մեկնաբանում այն»:

«Ասել եմ ու նորից ուզում եմ կրկնել՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը։ Որոշ մարդիկ ուրիշ ձև են մեկնաբանում կամ պատկերացնում, բայց եթե չլիներ այս հաղթանակը, ապա Արցախյան ազատամարտն էլ հաջողություն չէր ունենա։ Այսօրվա մեր համախմբվածությունը մի քայլ հեռացրել է պատերազմը մեր սահմաններից ու ժողովրդից»,- ասել է նա։

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Թալինում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Թավշյա հեղափոխությունն «Արցախյան ազատամարտից ավելի կարևոր էր»:

«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---