Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին. Ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում «ասկոլկա» կա

Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին. Ձեր քաշի չափ Սասուն  Միքայելյանի մարմնում «ասկոլկա» կա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձել է դաշինքից պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանին քննադատող ՀՀԿ-ականներին:

«Սասուն Միքայելյանը մի նախադասություն է ձևակերպել ու հետո պարզաբանել է այն: Բանը հասել է նրան, որ որոշ հանրապետականներ, «շուշանպետրոսյանա-արմենաշոտյաններ» Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելիյանից: Ձեր քաշի չափ Միքայելյանի մարմնում ասկոլկա կա», - ասել է Փաշինյանը:

Նա ասել է, որ երկար տարիներ այդ քննադատողները «բերանները ջուր առած հետևել են բանակին թալանին»:

«Ես ինչ-որ չեմ հիշում, որ այդ նույն մարդիկ ինչ-որ մի նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ որ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողացել է, տարել իր արջերին կերակրելու, բա ուր էիք այդ ժամանակ: Ձեզնից ոմանք նույնպիսի պահեստներ ունեն, և մենք այդ պահեստների տեղերը գիտենք, և շատ բան կա, որ չենք ասում, քանի որ այնտեղ ազգային անվտանգության խնդիր կա, պետական գաղտնիք կա: Ես ինչ-որ չեմ հիշում Արցախյան ազատամարտի պաշտպանները կես բառ ասած լինեն, երբ Սերժ Սարգսյանի եղբոր բանկային հաշվում $30 մլն հայտնաբերվեց. որտեղից այդքան գումար, եթե մեր զինվոը ներքնաշոր չունի», - ասել է Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Թալինում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Թավշյա հեղափոխությունն «Արցախյան ազատամարտից ավելի կարևոր էր»:

«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»,- ասել է նա:

Միքայելյանի հայտարարությանն էր անդրադարձել Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, Արցախի ԱԱԽ քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, ՀՀԿ-ական գործիչներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---