Փաշինյանը՝ Մարգարյանին. Ուզում եմ ձեզ հուսախաբ անել՝ զենքի մատակարարումն ընթանում է բնականոն

Փաշինյանը՝ Մարգարյանին. Ուզում եմ ձեզ հուսախաբ անել՝  զենքի մատակարարումն ընթանում է բնականոն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում նախընտրական հանդիպման ընթացքում պատասխանել է «Հայ Յեղափոխական Դաշնակցության» բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, թե «Թավշյա հեղափոխությունից ի վեր ՀՀ սպառազինություն չի մտել»:

«Քիչ է մնում ասեն՝ Հայաստանին մայիսից զենք չի մատակարարվել, հարձակվեք, դուք այդ կողմից, մենք այս: Հայաստանին զենքի մատակարումն ընթանում է բնականոն պլանավորված ձևով: Այս առումով ուզում եմ ձեզ հուսախաբ անել», – դիմելով Մարգարյանին ասել է Փաշինյանը:

Նա հորդորել է խոսել այն ամեն մասին, ինչ տեղի է ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինության մատակարարման հետ:

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել էր, ոև մայիսից այս կողմ Հայաստան զինամթերք չի մտել:

«Պատերազմող երկիր ենք, ո՞վ է սրա պատասխանը տալու»,- ասել էր Մարգարյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---