Սարգսյանը Փաշինյանին բանավեճի է կանչում![]() 28 նոյեմբերի 2018 - 12:21 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը հեռուստաբանավեճի է կանչել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: «Պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների՝ Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ - «Իմ քայլը» ձևաչափով` 1-ին համարների մակարդակով: Առաջարկում եմ բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքով (Հանրային և մեկական Ձեր և իմ ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` Ձեր և իմ ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը Ձեր, կեսն էլ իմ ընտրությամբ), իրար հարցեր ուղղելու հնարավորությամբ: Հաշվի առնելով Ձեր գերծանրաբեռնվածությունը` բանավեճի օրվա ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողության», -գրել է Սարգսյանը: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նախընտրական քարոզարշավի ընթացքում բանավեճի մշակույթ ներդնելու մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |