Ջոզեֆ Փենինգտոն. ԱՄՆ-ն իր հնարավորությունների ներածին չափով կաջակցի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատմանը

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն իր հնարավորությունների ներածին չափով կաջակցի Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների հաստատմանը, սակայն երկու երկրների կառավարությունները պետք է իրենք որոնեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղիները»,-այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա» բացման ընթացքում: Ըստ դիվանագետի, Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո, երկկողմ հարաբերություններում որոշակի առաջխաղացում է նկատվում, եւ դա կարող է լավ հիմք հանդիսանալ նրա համար, որ կողմերը գտնեն փոխզիջման ճանապարհը:



«Երկկողմ հարաբերություններում առաջընթացի հասնելու համար պաշտոնական Երեւանն ու Անկարան պետք է միասին աշխատեն, իսկ ԱՄՆ-ն միայն կաջակցի հարաբերությունների հաստատմանը»,-ասել է Ջ.Փենինգտոնը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---