Աղբի վերամշակման գործարան կառուցելու մրցույթ կհայտարարվի

Աղբի վերամշակման գործարան կառուցելու մրցույթ կհայտարարվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Վարդենիս քաղաքում նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն աղբի վերամշակման գործարան կառուցելու մրցույթ կհայտարարի։

«Սևանի շրջակայքում աղբ է ամենուրեք։ Սա խնդիր է, և մենք առաջիկայում մրցույթ կհայտարարենք, որպեսզի ներդրող գա ու աղբի վերամշակման մեծ գործարան կառուցի»,- ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ընտրողների հանդիպմանը ներկայացրել է առաջիկայում Հայաստանում իրագործվելիք ներդրումային ծրագրերը: Փաշինյանը նշել է, որ մայրաքաղաք Երևանում երկու խոշոր գործարան է բացվելու:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---