ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ․ Կա մտահոգություն ՀՀ-ում անհանդուրժողական հռետորաբանության մասով

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ․ Կա մտահոգություն ՀՀ-ում անհանդուրժողական հռետորաբանության մասով

PanARMENIAN.Net - ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է դիտարկման միջանկյալ զեկույցը։

Միջանկյալ զեկույցում նշվում է, որ քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 26-ին, սակայն վաղաժամ քարոզչությունը չի արգելվում: «Դիտորդների որոշ զրուցակիցներ մտահոգություններ են հայտնել պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ, հատկապես գյուղական տարածքներում: Զրուցակիցների մեծ մասը մտահոգություններ են հայտնել անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ՝ հատկապես առցանց տիրույթում»,-ասվում է կազմակերպության կայքում հրապարակված զեկույցում:

Նշվում է, որ ԿԸՀ կողմից գրանցվել է 9 քաղաքական կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինքների թեկնածուների ցուցակներ: Բոլոր մասնակիցներն ապահովել են 25 % սեռային քվոտան։ Թեկնածուների գրանցման գործընթացի վերաբերյալ որևէ մտահոգություն չի արտահայտվել, ԿԸՀ-ի և ՏԸՀ-ի հանդեպ վստահության առումով ևս մտահոգություն չի արտահայտվել։

Հասարարակական վերահսկողության համար հրապարակված նախնական ցուցակներում հաշվառված է ընդհանուր թվով 2,577,112 գրանցված ընտրող:

Պետական պաշտոնյաների կողմից քարոզչության անցկացումն իրենց պաշտոնական պարտականությունների կատարմանը զուգահեռ արգելվում է: Նշվում է, որ որոշ քաղաքական կուսակցություններ հայտարարեցին ԶԼՄ-ներին և ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ նոյեմբերի 19-ին գործող վարչապետի այցը Գեղարքունիքի մարզ, որտեղ նա այցելել էր շինհրապարակ և մասնակցել էր քաղաքում անցկացվող տոնակատարությանը, եղել է վարչական ռեսուրսի չարաշահում:

Նշվում է, որ լրատվական միջավայրը բազմազան է: Գովազդային շուկան սահմանափակ է, և միայն մի քանի լրատվամիջոցներ են ինքնաբավ: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցները նշել են, որ շատ մասնավոր լրատվամիջոցներ, այդ թվում որոշ խոշոր հեռուստաընկերություններ ֆինանսավորվում են տարբեր քաղաքական խմբերին հարող ձեռնարկատերերի կողմից, ևհետևաբարընկալվում են որպես քաղաքական կուսակցությունների հետ սերտորեն փոխկապակցված: Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով, շարունակում է ընկալվել որպես իշխանամետ խմբագրական քաղաքականություն ունեցող լրատվամիջոց: Նշվում է նաև, որ սոցիալական ցանցերը քաղաքական տեղեկատվության նշանակալի հարթակ են հանդիսանում: Ֆեյսբուքը, մասնավորապես, դարձել է քաղաքական տեղեկատվության և բանավեճի նշանակալից հարթակ: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի որոշ զրուցակիցներ մատնանշել են որոշակի բարելավումներ, սակայն հանրային դիսկուրսը որակել են որպես ոչ նպաստավոր գործող կառավարության, մասնավորապես վարչապետի հասցեին քննադատությունների համար:

Դեսպան Ուրսուլա Գացեկի գլխավորած դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են 13 փորձագետներ, ովքեր տեղակայված են Երևանում և 24 երկարաժամկետ դիտորդներ, ովքեր նոյեմբերի 18-ին տեղակայվել են հանրապետության ողջ տարածքով: Առաքելության անդամները ներկայացնում են ԵԱՀԿ-ին անդամակցող 20 պետություններ: Քվեարկության օրվա ընթացակարգերը դիտարկելու նպատակով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մասնակից երկրներից հայցել է թվով 250 կարճաժամկետ դիտորդներ:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի աշխատանքը Երևանում մեկնարկել է նոյեմբերի 12-ին: Առաքելության ղեկավարը հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի, ԿԸՀ-ի նախագահի, ՀՌԱՀ-ի, կուսակցությունների և երկրում միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը նաև կապ է հաստատել քաղաքական կուսակցությունների, ԶԼՄ-ների, քաղաքացիական կազմակերպությունների, իրավապահ մարմինների և ընտրությունների հետ կապված այլ շահառուների հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---