«Դեղին բաճկոնները» վնասել են Փարիզի Հաղթական կամարն ու գլխատել Նապոլեոնի արձանը

«Դեղին բաճկոնները» վնասել են Փարիզի Հաղթական կամարն ու գլխատել Նապոլեոնի արձանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում շարունակվող «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաների մասնակիցները վնասել են Փարիզի Հաղթական կամաը: Վանդալները ներխուժել են թանգարանային տարածք և գլխատել են Նապոլեոնի մարմարե արձանը: Հնարավոր վնասը հասնում է 1 մլն եվրոյի: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի հուշարձանների պահպանության ազգային գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Բելավելը:

«Դեղին անթև բաճկոնների» շարժման մասնակիցները բողոքում են վառելիքի գների բարձրացման դեմ:

Փարիզում ընթացող բողոքի ցույցերին մասնակցում է մոտ 10,000 մարդ: Նրանց անկարգությունները խոշորագույնն են համարվում ընթացիկ տասնամյակում: Ցուցարարներն այրել են ավտոմեքենաներ, ցուցափեղկեր: Առևտրականներից շատերը բողոքում են վնասներից, քանի որ պակասել է զբոսաշրջիկների թիվը, հայտնում է Deutsche Welle-ն:

Ցուցարարները վառելիքի գների նվազումից բացի պահանջում են նաև հարկային բեռի թեթևացում և նվազագույն աշխատավարձի բարձրացում: Զուգահեռաբար CGT արհմիությունը հանրահավաք է անցկացնում Փարիզի Հանրապետության հրապարակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---