Սերգեյ Միրոնովը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Կողմերը նշել են քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ հումանիտար հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, ինչպես նաեւ միջխորհրդարանական երկխոսության ամրապնդումը: Այդ մասին ասվում է ՌԴ Դաշնության Խորհրդի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Սերգեյ Միրոնովը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմամբ, այդ թվում նաեւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում միջխորհրդարանական համագործակցության ոլորտում: Նա ընդգծել է, որ Դաշնության Խորհուրդը որպես տարածաշրջանների պալատ առանձնակի ուշադրություն է դարձնում երկու երկրների միջեւ ուղիղ միջտարածաշրջանային կապերի հաստատմանը:



Ըստ ՀՀ նախագահի, վերջին տարում ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավելացել է 67 տոկոսով եւ կազմել է շուրջ 700 մլն դոլար: Ս.Սարգսյանը նշել է, որ հաջորդ տարի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կհասնի 1,5 մլրդ դոլարի: Հայաստանի նախագահը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ համագործակցության ակտիվացմանը բոլոր ուղղություններով: Նա նաեւ հրավիրել է Սերգեյ Միրոնովին այցելել Հայաստան ընթացիկ տարվա աշնանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---