Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները քննարկել են «բարդ հարցեր, այդ թվում Ղարաբաղի հակամարտությունը»24 հունիսի 2008 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները մտադիր են գրանցել երկու երկրների ապրանքաշրջանառության էական աճ: «Ապրանքաշրջանառությունը էապես աճել է, սակայն ես առաջարկում եմ, որպեսզի առաջիկա երկու տարիների ընթացքում այդ թիվը սկսի հաշվարկվել ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դոլարներով»,- ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդարձակ կազմով հայ-ռուսական բանակցություններին Կրեմլում: «Դրանք լավ մտադրություններ են, եկեք միասին աշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:Մեդվեդեւը հայտնել է, որ ռուսական ներդրումները Հայաստանում գերազանցել են 1 մլրդ դոլարը, կազմելով 1,2 մլրդ դոլար, եւ դա լուրջ հիմք է առեւտրա-տնտեսական համագործակցության համար: Ինչպես նշել է ՌԴ նախագահը, Սարգսյանի հետ առանձնազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների զարգացումը, քաղաքական հարցեր, «բարդ հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»: «Առաջարկում եմ կենտրոնանալ առեւտրա-տնտեսական գործերի վրա»,- ասել է Մեդվեդեւը: Նա նշել է, որ «շատ լուրջ առաջընթաց է նկատվում»: Մեդվեդեւի խոսքերով, վերջին ամսիներին ապրանքաշրջանառության աճը կազմել է երկու երրորդը: «Թիվը մոտենում է միլիարդին»,- հավելել է նա: Հայաստանի նախագահը, իր հերթին, վստահություն է հայտնել, որ «երկկողմանի հարաբերությունները միշտ կզարգանան վերընթաց», հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» «Ազատություն»․ Ազատամուտից Ղազախ հատվածում ուժեղացված հսկողություն է՝ ենթադրյալ հայ-ադրբեջանական հանդիպումն է Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները |