Մոսկվան Բաքվին «Բալ» չի վաճառի․ Դա կսպառնար ռուսական նավերին

Մոսկվան Բաքվին «Բալ» չի վաճառի․ Դա կսպառնար ռուսական նավերին

PanARMENIAN.Net - ՌԴ կողմից Ադրբեջանին «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի վաճառքը խափանվել է: Դա տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարության դիրքորոշման պատճառով: Ռուս զինվորականները կարծում են, որ նույնիսկ համալիրի հրթիռի արտահանվող մոդիֆիկացիան կարող է պոտենցիալ սպառնալիք լինել ՌԴ Կասպից ծովի նավերի համար, գրում է «Կոմերսանտը»:

Ռուսաստանի համար այս գործարքից հրաժարվելը կրիտիկական չէ՝ վերջին տարիներին Բաքուն ընդհանուր առմամբ 5 մլրդ դոլարի ռուսական արտադրության զենք ու ռազմատեխնիկա է գնել:

Ըստ թերթի մեկ այլ բարձրաստիճան աղբյուրի, այժմ «Բալի» առաքումների թեման չի քննարկվում, քանի որ կա «նաև աշխարհաքաղաքական նրբություն»: Վերջին տարիներին Х-35 տիպի հրթիռի գլխիկն արդիականացվել է՝ հարմարեցվելով ոչ միայն ծովային, այլև ցամաքային թիրախներ խոցելու համար: «Մենք ամենևին չէինք ուզենա, որ այս զենքը կիրառվեր ղարաբաղյան հակամարտությունում»,-ասել է նա:

Ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայությունում և «Ռոսօբորոնէքսպորտում» մեկնաբանություններից ձեռնպահ են մնացել:

«Բալ-Է»-ն ռուսական «Բալ» առափնյա հրթիռային համալիրի արտահանման համար նախատեսված տարբերակն է։ Կրակի հեռահարությունը մինչև 120 կմ է, հրթիռային լրակազմը՝ մինչև 64 հատ հրթիռ։ Համալիրն ընդգրկում է ինքնագնաց հրամանատարական կապի և կառավարման մեքենաներ, ինքնագնաց արձակման կայաններ՝ X-35Է հականավային հրթիռներով, տրանսպորտային-լիցքավորող մեքենաներ։ Համալիրը նախատեսված է ջրային տարածքների, ռազմակայանների, ենթակառուցվածքների, ծովային հաղորդակցության միջոցների պաշտպանության համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---