Զղջում ենք ՀՀԿ սխալների համար, ունակ ենք հակակշիռ լինել․ ՀՀԿ նախընտրական հայտարարությունը![]() 7 դեկտեմբերի 2018 - 09:34 AMT PanARMENIAN.Net - Նոր կառավարության և օրենսդիր մարմնի գործունեության արդյունավետությունը մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպիսի ընդդիմություն կլինի խորհրդարանում՝ սկզբունքային և փորձառու՞, թե՞ պատեհապաշտ և գործարքների պատրաստ: Այս մասին են հայտարարել ՀՀԿ նախընտրակլան ցուցակի առաջին 2 համարները զբաղեցնող Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը համատեղ հայտարարությունում։ «Հանրապետականը, անշուշտ, ունեցել է սխալների ու բացթողումների իր բաժինը, ինչի համար մենք անկեղծորեն զղջում ենք։ Սակայն, ունենալով պետական կառավարման մեծ փորձ և խոր գիտելիքներ, ՀՀԿ-ն ունակ է տեսնելու կառավարողների թույլ տված սխալները և քողարկված նպատակները, խորհրդարանում լինելու իշխանական մեծամասնությանը հակակշռող և զսպող ուժ», - նշվում է հայտարարությունում: Հայտարարությունում ասվում է, թե իշխանությունները թաքուն քննարկվում են այնպիսի ծրագրեր, որոնց կյանքի կոչելը էապես կծանրացնի մարդկանց առանց այդ էլ ոչ բարվոք վիճակը: Այդպիսիք են անվանվում եկամուտների համատարած հայտարարագրումը, արտագնա աշխատանքի մեկնածների կողմից իրենց ընտանիքներին ուղարկվող գումարների հարկումը, օպտիմալացման պատրվակի տակ տասնյակ հազարավոր պետական ծառայողների, մոտ ապագայում՝ նաև բուժաշխատողների և ուսուցիչների աշխատատեղերի կրճատումը և այլն: ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին։ Դեկտեմբերի 8-ը լռության օր է լինելու։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |