ՊՆ-ի հանդեպ 700 մլն դրամի պարտավորություն չի կատարվել

ՊՆ-ի հանդեպ 700 մլն դրամի պարտավորություն չի կատարվել

PanARMENIAN.Net - ՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած մոտ 700 մլն դրամի պարտավորություններ չեն կատարվել:

Ընդհանուր առմամբ 1.317 մլրդ դրամ կազմող 4 տարբեր պայմանագրով մատակարար կազմակերպություններին թեև տրվել է ավելի քան 620 մլն դրամի կանխավճար:

Պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջները` բոլոր դեպքերով համապատասխան նախազգուշացումներ են ուղարկվել տնտեսվարող սուբյեկտներին։

Պայմանագրերի գնի 100 տոկոսի չափով կանխավճար տրամադրելու պայմաններում ստանձնած պայմանագրային պարտավորությունները չկատարելու, այդ ուղղությամբ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից գործուն միջոցներ չձեռնարկելու, սահմանված ընթացակարգով պայմանագրի լուծարման գործընթաց չնախաձեռնելու, և այդ գործընթացներում հնարավոր պաշտոնեական հանցագործությունների դրսևորման դեպքերը քննության առարկա դարձնելու, պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ուսումնասիրության փաստաթղթերն ուղարկել են ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն` նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---