Վրացի բժիշկը որոնում է երկրաշարժի ժամանակ վիրահատած Լիլի անունով աղջկան

Վրացի բժիշկը որոնում է երկրաշարժի ժամանակ վիրահատած Լիլի անունով աղջկան

PanARMENIAN.Net - Վրացի բժիշկ Թեյմուրազ Գոգիձեն որոնում է 1988թ. երկրաշարժի ժամանակ վիրահատած Լիլի անունով աղջկան: Նա այդ մասին հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ հանդիպմանը, որը Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ նրան է հանձնել դեսպանության շնորհակալագիրը:

Բժիշկ Գոգիձեն Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Թբիլիսիում վիրահատել է տասնյակ վիրավորների։

Դեսպան Սադոյանը ամբողջ հայ ժողովրդի անունից ի դեմս բժիշկ Գոգիձեի, շնորհակալություն է հայտնել եղբայրական վրացի ժողովրդին՝ հայ ժաղովրդի համար այդ դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած անգնահատելի օգնության համար։ Նա ավելացրել է, որ այդ օգնությունը երբեք չի մոռացվի և մշտապես կհիշվի երախտագիտությամբ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Բժիշկ Գոգիձեն նշել է, որ սարսափով է հիշում այդ օրերը, քանի որ վիրավորների նման քանակ երբևէ չէր տեսել։ Նրա խոսքով՝ իր մոտ շատ լավ տպավորվել է Լիլի անունով փոքրիկ երեխայի ծանր վիրահատությունը, որի հետ կապը վիրահատությունից հետո կտրվել է և հույս հայտնել, որ այս շնորհակալագրի հանձնման արարողության լուսաբանումը հնարավորություն կտա, որ Լիլին գտնի իրեն բուժած բժշկին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---