Սեֆիլյանը չի մասնակցի ընտրություններին. ՀՀ քաղաքացիություն դեռ չի ստացել

Սեֆիլյանը չի մասնակցի ընտրություններին. ՀՀ քաղաքացիություն դեռ չի ստացել

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը չի կարող մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ դեռ չի ստացել ՀՀ քաղաքացիություն: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ինչպես հայտնի է, նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետը ստորագրել է ինձ ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Սակայն մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել և այդ պատճառով վաղը՝ դեկտեմբերի 9 -ին, չեմ կարող մասնակցել քվեարկությանը»,-ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ:

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները:

 Ուշագրավ
---