Դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք

Դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք

PanARMENIAN.Net - Ժամը 15:00 դրությամբ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտորդը Երևանի 6/9 տեղամասում տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։

Հասարակական դաշինքի հրապարակման մեջ ասվում է նաև, որ Սպիտակի 22/22 տեղամասում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձին օգնողի տվյալները չեն լրացվել։

Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 և Արմավիր քաղաքի 16/14 տեղամասային ընտրական կենտրոններում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է: ՀՀ Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Զինծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---