Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իրեն տված քվեներն անհայտացել են![]() 10 դեկտեմբերի 2018 - 16:56 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ռեյտինգային կարգով թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իրեն տված քվեները անհայտացել են: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ուշադրությու՜ն, անհայտացել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։ Սույնով տեղեկացնում եմ լրատվամիջոցներին և սպասում եմ իրավապահների և ԿԸՀ֊ի արձագանքին։ Սա միայն մեկ տեղամասում ( 4/40)։ Աստված գիտի էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու բացելու ենք»,-ասվում է գրառման մեջ: «Սա արդեն չորրորդ տեղամասն է։ Այստեղ էլ 21 ձայնը դարձրել են 2 ձայն։ Արդեն դառնում է համատարած։ Դեռ սպասում եմ ԿԸՀ֊ի և իրավապահների արձագանքին»,-ասվում է նրա մեկ այլ գրառման մեջ։ Ավելի ուշ նա ևս մեկ գրառում է արել. «Եվս մեկ տեղամաս, որտեղ անհայտացել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։ Սրա վերաբերյալ արձագանքներին նույնպես սպասում եմ»։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |