Առաջիկայում Հայաստանում կբացվի Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունը27 հունիսի 2008 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիան կարեւորում է տեխնիկա-տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ: Այդ մասին Երեւանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշելին Կալմի Ռեյը: Նրա խոսքերով, Շվեյցարիան միշտ աջակցել է Հայաստանին տարբեր ոլորտներում: «Մենք մտադիր ենք Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունը բացել Երեւանում: Մեր երկիրը կներկայացնի բարձրակարգ դիվանագետ, քանի որ մենք կարեւորում ենք հայ-շվեյցարական հարաբերությունները»,-նշել է Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը: Է.Նալբանդյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Շվեյցարիան օժնադակել է մեր երկրին տարբեր ոլորտներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |