€7.5 մլն ԵՄ-ից՝ ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանը

€7.5 մլն ԵՄ-ից՝ ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանը

PanARMENIAN.Net - 2018 թվականի նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 7-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն քաղաքացիների համար՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրով նախատեսվում է €7.5 մլն տրամադրել ՀՀ կառավարությանը:

Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծում նշվում է, որ գումարն ուղղվելու է արդար և թափանցիկ ընտրական գործընթացների կազմակերպմանը, մարդու իրավունքների ոլորտում գենդերային հավասարության ապահովմանը, մեդիա ոլորտի զարգացմանը և կառավարման գործընթացներին քաղաքացիների մասնակցության ապահովմանը:

Համաձայնագրով սահմանված գործողության ընդհանուր արժեքը կազմում է €8.04 մլն: Եվրոպական միությունը սեփական միջոցներից Գործողության իրականացմանն ուղղելու է €7.5-ը, իսկ մնացած մասը համաֆինանսավելու է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Շվեդիայի կողմից:

Ծրագրի արդյունքում նախատեսվում են մի շարք ուղղություններով արդյունքների գրանցում՝ թափանցիկ և վստահելի ընտրություններ, կառավարության բաց գործելաոճ և հաշվետվողականություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բարձրացում, քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսության մեխանիզմ, մասնակցային ժողովրդավարության զարգացում, Հայաստանում ակտիվ լրատվական միջավայրի զարգացում, կանանց ներգրավվածության ամրապնդում և այլն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---