Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելը բուք է

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելը բուք է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածներում, Սիսիանի «Զանգեր» հատվածում, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---