ՆԱՏՕ-ն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու ցանկացած փորձ

PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու ցանկացած փորձ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության հարցերով օգնական Ժան Ֆրանսուա Բյորոն Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում «Հայաստան-ՆԱՏՕ. առաջընթացի 10 տարիներ» գրքի շնորհանդեսի ժամանակ: Նրա խոսքերով, Դաշինքը աջակցում է հակամարտության կարգավորման գործըթնացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Հակամարտության կողմերը պետք է հասկանան, որ տարածաշրջանի խնդիրները կարող են կարգավորվել միայն համագործակցության ճանապարհով, եւ ՆԱՏՕ-ն ողջունում է ցանկացած նախաձեռնություն` ուղղված տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանը»,- նշել է Ժան Ֆրանսուա Բյորոն:
 Ուշագրավ
---