ԱՄՆ Կոնգրեսը շնորհավորել է ՀՀ-ին. Սա ժողովրդավարության ևս մեկ հնչեղ հաղթանակ էր

ԱՄՆ Կոնգրեսը շնորհավորել է ՀՀ-ին.  Սա ժողովրդավարության ևս մեկ հնչեղ հաղթանակ էր

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի քաղաքացիներին խորհրդարանական «պատմական ընտրությունների առթիվ»: Այս մասին հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը:

Սենատոր Էդ Մարկիի (Դեմոկրատ, Մասաչուսեթս) և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրանկ Փալոն Կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին Փաշինյանին է ուղարկվել շնորհավորական նամակ:

Ի հավելումն սենատոր Մարկիի և կոնգրեսական Փալոնի, նամակը ստորագրվել էր նաև սենատորներ Ջեկ Րիդի (դեմոկրատ, Ռոդ Այլանդ) և Շելդոն Ուայթհաուսի (դեմոկրատ, Ռոդ Այլնդ), Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարների՝ Դեյվիդ Տրոտի (դեմոկրատ, Միչիգան), Ջեկի Սպիրի (դեմոկրատ, Քալիֆորնիա), Դեյվիդ Վալադեոյի (հանրապետական, Կալիֆորնիա), Ադամ Շիֆի (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Գաս Բիլիրակիսի (հանրապետական, Ֆլորիդա) կողմից:

«Սկսած այս տարվա ապրիլից, Հայաստանի Հանրապետությունը խաղաղ և ժողովրդավարական եղանակով իր Կառավարությունում ուշագրավ փոփոխության ականատես եղավ: Կիրակի օրվա ընտրությունը ազատ և արդար ընտրական գործընթացի և ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումների քարոզիչների համար ևս մի հնչեղ հաղթանակ էր»,- ասված է նամակում:

Իսկ սենատոր Մարկին և կոնգրեսական Փալոնը հայտարարել են, որ հպարտ են երկու երկրի միջև ուժեղ, երկկողմանի հարաբերությունների համար և «լիահույս են խթանել պատմական կապերը և բարեկամությունը»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---