Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է. Միջնորդել են կալանավորել

Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է. Միջնորդել են կալանավորել

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրացրել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը: ՀՔԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտնում է Factor.am-ը:

Բացի ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Հարությունյանին նաև մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը):

ՀՔԾ-ն Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարանը։

Ավելի վաղ ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանել էր Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---