Դեկտեմբերի 28-29-ին 8-10 աստիճանով կցրտի

Դեկտեմբերի 28-29-ին 8-10 աստիճանով  կցրտի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին հյուսիսային շրջաններում, 28-ին կենտրոնական շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերին, 28-ին սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---