Երևան-Գյումրի երթուղին կսպասարկի 2-րդ ժամանակակից էլեկտրագնացքը

Երևան-Գյումրի երթուղին կսպասարկի 2-րդ ժամանակակից  էլեկտրագնացքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է մատակարարվում «Տրանսմաշհոլդինգ» ընկերության արտադրության թվով երկրորդ ժամանակակից ու բարձրակարգ ԷՊ2Դ էլեկտրագնացքը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանի փոխանցմամբ՝ ՀՀ-ում թեստավորումից հետո այն կգործարկվի 2019 թվականի առաջին եռամսյակում Երևան-Գյումրի-Երևան երթուղիով:

Էլեկտրագնացքը հարմարեցված է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից։

Երկու վագոնից կազմված էլեկտրագնացքը ունի մոտ 130 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, Wi-Fi։

Ընթացիկ տարվա մարտից Երևան-Գյումրի-Երևան երթուղում գործարկվել է ԷՊ2Դ տիպի նոր էլեկտրագնացքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---