Մնացականյան-Լավրով հանդիպումը մեկնարկել է

Մնացականյան-Լավրով հանդիպումը  մեկնարկել է

PanARMENIAN.Net - Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նախդալյանի փոխանցմամբ, Մնացականյանը Մոսկվայում է աշխատանքային այցով:

Դեկտեմբերի 27-ին Մոսկվա է մեկնել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախատեսվում է քննարկել ՀՀ-ին տրամադրվող գազի սակագինը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---