Փաշինյան. ԼՂ հարցը Պուտինի հետ չենք քննարկել, ՀԱՊԿ-ին կարճ ենք անդրադարձել

Փաշինյան. ԼՂ հարցը Պուտինի հետ չենք քննարկել, ՀԱՊԿ-ին կարճ ենք անդրադարձել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չի եղել: Այդ մասին հայտարարել է ինքը Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ ամփոփելով այցի արդյունքները:

Իսկ ՀԱՊԿ-ում (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ստեղծված իրավիճակի վերաբերյալ եղել է կարճ քննարկում: Անդրադառնալով այդ հարցին՝ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ-ին հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ կանոնադրության մեջ արվեն շտկումներ:

«Հետագայի համար պետք է նախատեսել կոնկրետ իրավիճակներ, որպեսզի այսպիսի բանավեճեր, որոնք չկանոնակարգվածության պատճառով են, տեղի չունենան: Խոսակցություն է գնացել, կարճ, ըստ էության, կազմակերպության դաշնակցային էության և բովանդակության մասին»,-ասել է նա:

Ինչպես հայտնել է վարչապետի պաշտոնակատարը, գազի գնի վերաբերյալ որոշում ևս չկա:«Հուսով եմ, որ մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ստորագրել փաստաթղթերը, որոնցով կներդրվի ՀԱՊԿ գործընկերների ինստիտուտ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---