Ռուս տնտեսագետ. Գազի գնի բարձրացումը ՀՀ-ին պատիժ է ՌԴ-ից հեղափոխության համար

Ռուս տնտեսագետ. Գազի գնի բարձրացումը ՀՀ-ին պատիժ է ՌԴ-ից հեղափոխության համար

PanARMENIAN.Net - Ռուսական գազի սակագնի բարձրացումը ՌԴ կողմից պատիժ է Հայաստանին թավշյա հեղափոխության համար: Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Սերգեյ Ալեկսաշենկոն «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ուղիղ եթերում:

«Հայաստանի համար դա կարծես պատիժ է՝ ժողովրդի բողոքի ցույցերի ճնշմամբ նախագահի պաշտոնանկության համար: Պուտինի համար դա անթույլատրելի բան է, որի համար երկիրը պետք է պատժվի,-ասել է նա:

Ըստ ռուսական լրատվամիջոցի, Հայաստանը դիտարկում է ՌԴ փոխարեն Իրանից գազ գնելու հնարավորությունը:

2018-ի դեկտեմբերի 31-ին ավարտվել է գազի գնի վերաբերյալ գործող պայմանագրի ժամկետը, որից հետո ՌԴ-ն բարձրացրել է գազի գինը սահմանին՝ 1000 խմ գազի դիմաց 150 դոլարից մինչև 165 դոլար: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով այդ իրողությանը, ասել է, որ սպառողների համար գազի գինը կմնա նույնը:

Նոյեմբերին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատարԳարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը գազի սակագնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են վերանայել ՀՀ-ին տրվող գազի սակագինը, ստեղծել համապատասխան հանձնաժողով:Նա հավելել էր նաև, որ Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---