BBC. ՌԴ ՊՆ-ն չի հայտնել Դեր Զորում կրտսեր սերժանտ Առուստամյանի մահվան մասին10 հունվարի 2019 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ՊՆ-ն չի հայտնել 2018-ի նոյեմբերի 2-ին Սիրիայում զոհված ռուսաստանցի զինծառայող Անդրանիկ Առուստամյանի մասին: 28-ամյա կրտսեր սերժանտը Սիրիա է մեկնել Ռուսաստանի Մեդվեդկի բնակավայրից 2018-ի հոկտեմբերին: Դա նրա երկրորդ գործուղումն էր Սիրիա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ պաշտոնական վարկածի, նա մահացել է ականի պայթյունից: Սակայն, ինչ-ինչ պատճառներով Առուստամյանի մահվան փաստը որոշվել է չհրապարակայնացնել: Ստորագրելով պայմանագիրը երկրորդ անգամ Սիրիա մեկնելուց առաջ՝ Առուստամյանը մտադիր էր գումար վաստակել նոր տուն կառուցելու և հոր բուժման համար, որը քաղցկեղով էր տառապում: Որդու զոհվելուց հետո հոր վիճակը կտրուկ վատթարացել է՝ նա այլևս չի բարձրացել անկողնունց, գրեթե չէր ուտում և չէր խոսում: Դեկտեմբերի 16-ին նա մահացել է: Անդրանիկը ժամանակին արժանացել է «Սիրիայում ռազմական գործողության մասնակից» մեդալին: Նա ամուսնացել էր Սիրիա մեկնելուց 5 ամիս առաջ: Սիրիայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր՝ 2015-ի սեպտեմբերից, ՌԴ ՊՆ-ն ճանաչել է 108 զինծառայողի մահն այդ երկրում: 41 զինվորական զոհվել է գործողության առաջին երկու տարում: 2017-ի դեկտեմբերին ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց ռազմական զորակազմի զգալի մասի դուրս բերման մասին: Դրանից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը ճանաչել է ևս 67 մարդու մահվան փաստը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |