«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի պրեմիերայի օրը հայտնի է (վիդեո) 14 հունվարի 2019 - 11:01 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանը կմեկնարկի ապրիլի 14-ին HBO հեռուստաալիքում: Այդ մասին ասվում է սերիալի թիզերում, որը հրապարակվել է YouTube-ում: «Ոսկե գլոբուսի» 76-րդ մրցանակաբաշխության ժամանակ HBO հեռուստաալիքը 4 վայրկյան տևողությամբ հատված է ցուցադրել «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանից: Այդ հատվածում Ջոն Սնոուն ծանոթացնում է Դեյներիս Թարգարիենին իր խորթ քրոջ՝ Սանսա Սթարքի հետ: Սանսան դիմավորում է Վիշապների թագուհուն ՙ«Վինտերֆելը ձերն է, Ձերդ գերազանցություն» բառերով: «Գահերի խաղը» սերիալը ցուցադրվում է 2011-ից: Սերիալը «Էմմի» մրցանակաբաշխության 38 մրցանակ է ստացել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ |