Ծառուկյան. Լուկաշենկոն սպասում է Փաշինյանի՝ ՀՀ այցի հրավերին

Ծառուկյան.  Լուկաշենկոն սպասում  է  Փաշինյանի՝ ՀՀ այցի հրավերին

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրոգրողների հետ զրույցում հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի Հանրապետություն այցի հրավերի:

Ավելի վաղ ևս Ծառուկյանը նման հայտարարություն էր արել:

«Նա սպասում է, որ մեր վարչապետի կողմից հրավեր լինի, գա ու հանդիպի վարչապետի հետ, հանդիպի ձեզ (լրագրողներին-խմբ.) հետ և ձեզ հուզող ցանկացած հարցի պատասխանի», - ասել է նա։

Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չէր եղել գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվել էր, և առ այսօր հարցը վերջնական լուծում չի ստացել:

Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուշագրավ մանրամասներ էր հայտնել Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Նա ասել էր, որ ներողություն է խնդրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից՝ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ վեճի համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---