Միրզոյան. Բացակայած պատգամավորների «բժշկի թղթերը» կարող են ուսումնասիրվել14 հունվարի 2019 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պատգամավորների անհիմն բացակայությունների՝ նախկինում գոյություն ունեցող բացասական պրակտիկային: «Պետք է հստակեցնել, թե որն է համարվում պատգամավորի հարգելի բացակայություն, զանազան թղթեր, ինչու ոչ, կարող են ուսումնասիրվել, եթե այլ պատգամավորների մոտ կասկածներ կծագեն նրա ներկայացրած, այսպես ասած, «բժշկի թղթի» հավաստիության վերաբերյալ. այդպիսի տեղեկանքները կարող են նաև փորձաքննվել», - ասել է Միրզոյանը: Նա նշել է, որ բոլոր պատգամավորներն անխտիր պետք է հարգանք դրսևորեն ևս օրենսդիր մարմնի, և իրենց ընտրողների նկատմամբ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ընտրվել է խորհրդարանի նախագահի պաշտոնում: ԱԺ նախագահի գաղտնի քվեարկությանը մասնակցել են խորհրդարանի բոլոր՝ 132 պատգամավորները: Միրզոյանի օգտին կողմ է քվեարկել 131 պատգամավոր, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |