ԲՀԿ պատգամավորներից մեկը դուրս եկել կուսակցությունից![]() 21 հունվարի 2019 - 09:12 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հակոբ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դադարեցրել է իր անդամակցությունը կուսակցությանը։ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչպես նաև հայտնել եմ ինքնաբացարկ և հանել իմ թեկնածությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից»,-գրել է նա: Հակոբ Նազարյանը 2017թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |