Ադրբեջանցի հաքերները հայերի ֆեյսբուքյան մոտ 2000 հաշիվ և էլհասցե են կոտրել![]() 21 հունվարի 2019 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հաքերները կոտրել են մոտ 2000 հայկական էլեկտրոնային հասցեի և ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ։ Այս մասին հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նա հրապարակել է կոտրված հաշվիների և էլհասցեների տվյալները։ «Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի․ մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում), եթե կաք այստեղ, ապա մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի դեռ ադրբեջանցիները հաշիվները չեն տարել», - գրել է մեդիափորձագետը։ Նա հավելել է, որ հաքերները հայտարարում են 10,000 հաշիվ կոտրելու մասին։ «Խիստ գերագնահատում են (ադրբեջանցի հաքերները) իրենց արածը, մեծ մասը կրկնվող հաշիվներ են», - գրել է նա։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |