Փաշինյանը ողջույնի ուղերձ է հղել իրեն «տուն ուղարկող» ՀՅԴ-ին![]() 21 հունվարի 2019 - 12:03 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների 5-րդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «անսպասելիորեն ողջույնի ուղերձ է հղել» ժողովին: Այդ մասին ասվում է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի նախագահության հայտարարության մեջ: ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովն իր աշխատանքները սկսել է 2019 հունվարի 16-ին, Արցախում: «Հայ Յեղափոխական Դաշնակցության» (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կուսակցության 33-րդ ընդհանուր ժողովի բացման ժամանակ ասել է, որ մտադիր են «հաջորդ ընտրություններին տուն ուղարկել ՀՀ գործող իշխանություններին և ստանձնել երկրի ամբողջական ղեկավարման գործը»: «Անփորձությամբ, սխալ կառավարմամբ և անորակ կադրերով իշխանությունները կարող են վատագույն դեպքում երկիրը մի քանի տարով հետ գցել իր բնականոն զարգացումից», - ասել է Մարգարյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |